Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի Արցախահայեր,
Ձեզ մեսինջերով ուղարկում են եռակողմ համաձայնությունից իբր բխող ԿԵՂԾ կոչեր։ Խնդրում եմ ուշադիր լինել՝ չհավատալ ու չտարածել։
Այս կեղծ կոչերի հեղինակները հավանաբար ադրբեջանական շահերը սպասարկող հայերն են՝ ադրբեջանի ազգային հերոս Ն.Փ.-ի գլխավորությամբ, կամ էլ բուն ադրբեջանցիները։ Այս կոչերն ուղղված են հայության ազգային շահերի դեմ։
Եղեք զգոն, սիրելի Արցախահայեր»։