Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր արտաքին կորուսները միայն տարածքային չեն՝ այլև ազգային հեղինակության կտրուկ անկում են ու պատմական տևական հեռանկարում տարածաշրջանում ու գոլբալ հարթակներում երկրորդված դերակատարման դատապարտում։
Մեր արտաքին կորուստները ուղղակիորեն հետևանք են ներքին արժեքային, կրթական, մշակութային ու քաղաքակրթական անկման։
Սրա մասին երկար կարելի է խոսել։
Սա, ցավալիորեն, նշականում է, որ մեր ազգի ու հանրության ներքին կոնստիտուցիայի խաթարումը դեռ հետևանքներ կունենա ներպետական, քաղաքական, տնտեսական համակարգերի վրա։
Հայրենիքի կորստի, դավաճանության, պատասխանատվության, ճիշտ ու սխալի… ընկալման տարբերությունները, արժեքային համակարգի երկատումը կիսում է հասարակությունը։
Հների ու նորերի, մենքի ու դուքի հոգելինգվիստիկ ներարկումը խաղացել է ու խաղում է իր դերը։
Արդեն ակնհայտ է, որ սահմանադրական-ինստիտուցիոնալ համակարգերը որևէ կարգավորիչ դեր չեն կարողանում խաղալ։ գործող Նախագահի միջամտության արդյունքն էլ էր 0-ական, բոլոր նախորդներինն էլ՝ 0-ացված։
Կաթողիկոսների հորդորի մերժումը փաստեց անցած ժամանակահատվածում եկեղեցու բարոյական կարգավորիչ դերի ու հեղինակության հրետակոծման ստացված լինելու մասին։
Սոցիոլոգիայի տեսանկյունից քաղաքացիական պատերազմն այլևս շատ իրական է՝ բարոյական, մշակութային, ազգային ու արժեքային առանցքներից զրկված հասարակությունում։
Քաղաքացիական պատերազմից կարող ենք խուսփաել միայն ի շնորհիվ «ներքին պահպանողական հաշվեկշռի», եթե այդպիսին ունենանք։
Հաղթահարել հնարավոր է լինելու միայն կտրուկ ու կոշտ կամքի պարտադրմամբ։ Այլընտրանքը կլինի զանգվածային արտագաղթն ու ազգի պատմական ընթացքի մարումը՝ Հայաստանում ու սփյուռքում»: