Երևանից մասնավոր ինքնաթիռ է մեկնել Բաքու

Մասնավոր ինքնաթիռը Երևանից մեկնել է Բաքու, այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները։ Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունտազիրը հայտնել է, որ մասնավոր ինքնաթիռը Երեւանից կարող է վայրէջք կատարել Բաքվում: Այս տեղեկությունը հաստատում է Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով Flightradar-ին։ Հաղորդում են, որ հնարավոր է ինքնաթիռը Բաքու է մեկնում գերիների փոխանակման գործընթացի նպատակով։ Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ 15 հոգանոց ցուցակ է փոխանակվել։

Կա նաեւ վարկած, որ ինքնաթիռն իտալացի դիվանագետների է տեղափոխում Բաքու, որոնք ավելի վաղ այցելել են Երևան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել