Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 11-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը պաշտոնի նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ։