Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին։
Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին, ժամը 13։00-ին։