ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կոււսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել եմ Արցախյան պատերազմի հանգամանքները եւ հետպատերազմական իրավիճակը։ Քննադատել եմ նաեւ եվրոպական եւ միջազգային կառույցների թույլ եւ ամհամարժեք արձագանքն այս պատերազմին։
Նիստի արդյունքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն նշել է.
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քննարկել է նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հետ:
ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը և դերը հակամարտության սրման գործում և աջակցությունը Ադրբեջանին, որպես Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից այն կողմ իրավիճակի ապակայունացման գործոն:
Կարեւոր է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, այդ թվում նաև օգտագործելով ԵԽԽՎ գործիքակազմը և մեխանիզմները:
Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներում:
Ներգրավված կողմերը պետք է արագացնեն ռազմագերիների, գերիների և մահացածների դիակների փոխանակման գործընթացը, իսկ Եվրոպական Հանձնաժողովին կոչ ենճ անում օգտագործել դիվանագիտական ուղիները այս գործընթացը հեշտացնելու համար»:
Սա հետպատերազմյան շրջանում եվրոպական եւ միջազգային կառույցներից այս պահի դրությամբ ստացված ամենալուրջ , ամենաքաղաքական եւ ամենահայանպաստ ու հեռահար գնահատականներն են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։