Ստացվում է օրական մեկ տառից քիչ փոփոխություն է արվել ու օրենքը հրատապ կարգավիճակով անցկացվել է Ազգային Ժողով․ Սմբատ Գոգյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր համեմատեցի «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» 2019 թվականի դեկտեմբերին e-draft դրված տարբերակն ու անցած շաբաթ կառավարության կողմից հաստատված տարբերակները։ Ընդհանուր առմամբ ավելացվել է 1 նախադասություն և 1 փակագծերում գրված տեքստ։ Ընդհանուր առմամբ 315 սիմվոլ, այդ թվում՝ 31 բացակ (пробел), 6 կետադրական նշան, 16 հատ «ու» տառ (ամենքը երկու սիմվոլ) և մեկ անգամ «Հայաստանի Հանրապետության»։ Տակը մնում է 237 տառ, որոնք միասին ոչ մի բովանդակային փոփոխություն չեն մտցնում։ Այդ ընթացքում ավելի շատ աշխատանքային օր է անցել։ Ստացվում է օրական մեկ տառից քիչ փոփոխություն է արվել ու օրենքը հրատապ կարգավիճակով անցկացվել է Ազգային Ժողով։

Մի աբսուրդ էլ․․․ օրենքի նախագծի շրջանառումից մեկ տարի անցել է, բայց անցումային դրույթների տարեթվերն ու ամսաթվերը չեն փոխվել։ Գոնե այդ ժամկետները մեկ տարով հետաձգեին։ Թե չէ շուտով որոշ կետերի ժամկետը կանցնի, բայց օրենքը դեռ ընդունված չի լինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել