Տեղեկատվության ստուգման հարթակը տեղեկացնում է, որ համացանցում տարածվող տեսանյութում վարչապետի արարողակարգի նախկին պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը պայուսակը փոխանցում է ոչ թե «Ալիևի օգնականներից ինչ-որ մեկին», այլ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի նախկին պետ Մանվել Ավետիսյանին։
Տեսանյութն արվել է 2019 թվականին Դավոսում։ Լրատվամիջոցներին կոչ են անում ապատեղեկատվություն չտարածել։