Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։
Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։
Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողակարգը չէր վարում Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական։ Շիրակի թեմի առաջնորդը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր. «Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի»։