Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի հարավարևելյան շրջանում գրանցվել է 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Համապատասխան տեղեկատվությունը հաղորդել է սեյսմիկ մոնիտորինգի վրացական ազգային կենտրոնը: Սեյսմոլոգները պարզել են, որ ստորերկրյա ցնցումների խորությունը հասել է 12 կմ-ի: Տարերային աղետի էպիկենտրոնը գտնվում է Թբիլիսիից 57 կմ հեռավորության վրա՝ Մամիշլարի գյուղում:

Շենքերի փլուզման և մարդկային զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել