ՀՊՏՀ ուսանող-զինվորը պատերազմում 3 անօդաչու սարք է խոցել. նա կարճատև արձակուրդում է, օրերս այցելել է համալսարան

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շարունակում է ասպարեզ բերել և իր ընթերցողին ներկայացնել պատերազմում արիությամբ աչքի ընկած ու սխրանքներ գործած ՀՊՏՀ ուսանողներին: Այսօր մեր հերոսը Մարտին Արմանի Բաղդասարյանն է` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող: Պատերազմի օրերին նա հսկել է Ակնայի (Աղդամ) սահմանը:

Հակաօդային պաշտպանության մասնագետ է և հայ ժողովրդի պատմության ճակատագրական օրերին լավագույնս իրացրել է զինվորական գիտելիքները: Ծառայության մեջ գտնվելով ընդամենը 1 տարի` Մարտինը կարողացել է յուրացնել ՀՕՊ մասնագետին անհրաժեշտ որակները և ի զարմանս զինակիցների` զինվորական նորաթուխ մասնագետը ցուցաբերել է փայլուն իմացություն: Նա հրաձիգ-զենիթահար է: Արցախա-ադրբեջանական պատերազմի տարբեր ժամանակահատվածներում միայնակ խոցել է թշնամու 3 անօդաչու թռչող սարք: Հրամանատարը, սխրանքների համար, նրան ներկայացրել է «Արիության մեդալի»: Մարտինը Աշտարակի Ագարակ գյուղից է: Բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարին, ծառայության ավարտին մնացել է 13 ամիս: Ծառայում է Ասկերանում, այժմ գտնվում է լրացուցիչ` 7-օրյա արձակուրդում:

Շարունակությունը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել