ԼՂ-ում անհետ կորածների որոնման համար թեժ գիծը առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ է ստացել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց որոնելու համար թեժ գծի գործունեության առաջին 24 ժամվա ընթացքում ստացվել է ավելի քան 200 զանգ: Այսօր` դեկտեմբերի 5-ին, ասվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի փոխգործակցության արդյունքում զոհվածների մարմինները որոնվում և հանձնվում են: Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց մասին տեղեկատվություն հավաքելու համար կազմակերպվել է թեժ գիծ: Թեժ գծի մեկնարկից ի վեր այն ստացել է ավելի քան 200 հեռախոսազանգ», – ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել դպրոցականների համար:
«Ասկերանի դպրոցում տեղի ունեցավ հումանիտար ակցիա, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները կյանքի դժվար պայմաններում գտնվող ընտանիքների երեխաներին դպրոցական ուսապարկեր և դպրոցական պարագաներ նվիրեցին՝ համառուսական երիտասարդական «Յունարմիա» շարժման կողմից»,- ասվում է տեղեկագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել