Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 65, 25 միլիոնը, ինչը 24 ժամվա ընթացքում աճել է ավելի քան 645 հազարով: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակված տվյալների համաձայն, մահացությունների թիվն աճել է ավելի քան 12 հազարով ՝ գերազանցելով 1, 51 մլն-ը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները պետությունների կողմից տրամադրված վարակի և մահվան դեպքերի վերաբերյալ:
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ում գրանցված դեպքերի ավելի քան 49% -ը եղել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (315,772), որին հաջորդում են Եվրոպական տարածաշրջանը (232,575) և Հարավարևելյան Ասիան (48,082)։
Վարակվածության հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ում` 13 978 171: Դրան հաջորդում են Հնդկաստանը (9 608 211), Բրազիլիան (6 487 084), Ռուսաստանը (2 431 731), Ֆրանսիան (2 228 980), Մեծ Բրիտանիան (1 690 436), Իտալիան (1 688 939), Իսպանիան (1 684 647), Արգենտինան (1 447 732), Կոլումբիան (1 343 322), Գերմանիան (1 153 555) և Մեքսիկան (1 144 643):