Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադրանքը, թե Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի շրջանից 7 գյուղ․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադրանքը, թե Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի շրջանից 7 գյուղ։

Ըստ զանգահարած տղաների’ դա հնչեցրել է Արփինե Հովհաննիսյանը (ես չեմ լսել անխտիր բոլոր ելույթները և հատկապես Տավուշի մասով ասվածը)։ Այժմ 30 տղաներ, ինչպես իրենք հայտարարեցին, բարձրանում են Ոսկեպար գյուղի մոտ, կրակ վառեն և փակեն Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը, պահանջելով 17 կուսակցություններից, նրանց վարչապետի թեկնածուից կա’մ նույն հարթակից ապացուցել, որ դա այդպես է, կա’մ ժողովրդի առջեւ ներողություն խնդրել սադրանքի համար։ Նրանց խնդրանքն է իրենց այս պահանջը տեղադրել սոցիալական ցանցում, ինչը անում եմ, ու սպասում են պատասխանի»։

Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է այս գրառմանը՝ գրելով․

«Ես ազատության հրապարակում այսօր ելույթ չեմ ունեցել։ Հարթակից ստյոֆասաֆարյանի ասած որեւէ բան չեմ հնչեցրել։ Տավուշի մարզի մասին ԱՌՀԱՍԱՐԱԿ չեմ խոսել։ Որեւէ նման միտք չեմ հնչեցրել։ հանրային խորհրդի նախագահ կոչեցյալի կատարմամբ լկտի սուտ է տեղադրվել իր էջում։ Հերթականը։ Փաշինյանական մակարդակի սուտ ։
Խոսել եմ Սյունիքի մարզի 7 համայնքների ղեկավարների կողմից դավաճանի ու նրա ասկարիդների հրաժարականի պահանջի մասին։ Մեկ այլ լայվում հնչեցրել եմ Անգեղակոթ-Սիսիան-Գորիս-Տեղ ուղին՝ առանց մեկնաբանության»։

Ստյոպա Սաֆարյանը ավելի ուշ գրել է․

«Մի կողմ եմ թողնում Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած լուտանքներն իմ հասցեին։ Իր հերքումը ընդունում եմ ի գիտություն։ Ես չեմ գրել կամ պնդել, որ ինքն է դա հայտարարել։ Իմ պահպանված գրառումները դրա ապացույցն են։ Այլ գրել եմ, որ տղաներն են այդպես ասել, իսկ ես չեմ հետևել այդ ելույթներին։ Որքան էլ տիկին Արփինեն մեծ ցանկություն ունի դա վերագրել ինձ, դա չի ստացվի, քանի որ հենց ինքն է տարածել իմ գրառման սքրինշոթը։ Իսկ թե Ազատության հրապարակից ով է հնչեցրել Տավուշից 7 գյուղ տալու պահը, դա ես չէ որ պետք է պարզեմ։ Այդուհանդերձ, դա կոլեկտիվ հարթակ է, և եթե հնչում է նման բան ու չի կանխվում, դա նշանակում է հավաքական պատասխանատվություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել