Գուցե Ալիևն ու Էրդողանը խոստացել էին ճանապարհի ասֆալտապատման տենդերը նվիրել Փաշինյանի՞ն․ Արթուր Վանեցյան

Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմադիր ուժերի հանրահավքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։

«Հայաստանի ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին և Էրդողանին այն դեպքում, երբ նրանք խոսքում են Հայաստանի տարածքով ճանապարհներ կառուցելու մասին։ Ինչու՞։ Գուցե այն պատճառով, որ Ալիևն ու Էրդողանը խոստացել էին ճանապարհի ասֆալտապատման տենդերը նվիրել Նիկոլ Փաշինյանի՞ն կամ նրա շրջապատի՞ն, քանի որ նրանք լավ տեղեկացված են ասֆալտի հանդեպ նրանց անհագուրդ սիրո մասին։ Նիկո՛լ, դու ոչ թե ասֆլատին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող ես»,- իր ելույթում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա խոսեց նաև դաշնակցային պետությունների ու Ռուսաստանի հետ համագործակցության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել