Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են դաստիարակի թափուր հաստիքներ

Կապանի համայնքապետարանը հայտնում է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ
Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են դաստիարակի թափուր հաստիքներ։

Որակավորման պահանջներն են՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 060-52-18-18 հեռախոսահամարին կամ ներկայանալ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել