Ավշարի համայնքապետարանը ղեկավարի գլխավորությամբ պահանջում է դավաճան Փաշինյանի հրաժարականը․ հայտարարություն

Ավշարի համայնքապետարանը համայնքի ղեկավարի գլխավորությամբ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս մասին հայտարարություն է արվել համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Ավշարի համայնքապետարանը, համայնքի ղեկավարի գլխավորությամբ, պահանջում է դավաճան վարչապետի հրաժարականը, ուղերձ է հղում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին հանդես գալ նման պահանջով և ակտիվորեն մասնակցել դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացներին»:

Նշենք, որ Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը՝ Արարատի նախկին մարզպետ՝ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:

Դեռ այս տարվա մարտին Սուրիկ Գրիգորյանը դատի էր տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին:

Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել եւ հասցված վնասը փոխհատուցել:

Հայցի պատճառի մասին ավելի վաղ Գրիգորյանի ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը խոսել էր լրատվամիջոցների հետ՝ նշելով, որ մարզպետը հայտարարել է, թե Ավշար համայնքում տեղի են ունեցել կամայականություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել