Հեռացած տեղի բնակիչների կեսը վերադարձել է Արցախ, նշանակում է, որ մարդիկ վստահություն ունեն․ Վահրամ Պողոսյան

Արցախի իշխանությունները պատճառ չեն տեսնում պատրաստվելու նոր պատերազմի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:
«Հիմա հաստատ այդպիսի պատճառներ չկան», – ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նաև ասել է, որ մինչ այժմ հակամարտության սրման ընթացքում տարածաշրջանից հեռացած տեղի բնակիչների կեսը վերադարձել է Արցախ:

«Սա նշանակում է, որ մարդիկ վստահություն ունեն: Վստահությունն ամենակարևորն է», – ասել է Պողոսյանը:

Ամեն օր երկու-երեք հազար մարդ վերադառնում է Արցախի իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը, բայց բնակարանի բացակայությունը լուրջ խնդիր է: Պողոսյանը հավելել է, որ նրանց մեծ մասը, ովքեր դեռ չեն վերադարձել, չունեն իրենց տները, հիմնականում Ադրբեջանի կողմից գրավված շրջաններից են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել