Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ չի կիսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն իրենք նման բան չեն խնդրում»:
Ինչպես փոխանցում է Le Figaro-ն, նման որոշումն, ըստ նախարարի, կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում. «Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։