Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի կարող եք հասնել 10-15 րոպեում․ այլընտրանքային ճանապարհը բարեկարգվել է

Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝ վարորդներին զրկելով Կոմիտաս – Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արաբկիրի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն:

Երթևեկության բեռնաթափումը Արաբկիր վարչական շրջանի առաջնային խնդիրներից է, ինչը ենթադրում է այլընտրանքային ուղիների որոնման շարունակականություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել