Թափուր աշխատատեղ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. դիմում (առցանց),
2.. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Հեռ. 010515613

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՋՆԱԺԱՄԿԵՏ
08-12-2020

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՄՍԱԹԻՎ
2021-01-11

ԹԵՍՏԻ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԺԱՄ
11:00:00

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

ԹԵՍՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
90 րոպե, ձևանմուշը կցվում է

ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
06-5-Մ1-11/ ՀՀ Աշխատանքային օրենսգիրք,
(85,86,87,95,101,105,106,170,183,185,187 հոդվածներ)
*«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ, էջեր 93-102, 104-110,124, 193-196, 204-208, 267, 273-279
* Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 48)
* Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
(էջեր 6, 30, 40-46, 127,)
06-5-Մ1-11/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(2,5,90,93,94,98,122,125 հոդվածներ)
06-5-Մ1-11/«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ-2,4,5,7,10,11,13)
06-5-Մ1-11/«Հանրային ծառայության մասին» օրենք
(հոդվածներ 4,6,9,14,31,53)
06-5-Մ1-11/«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ-10,12,17,22)
06-5-Մ1-11/«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(հոդվածներ-4,6,9,10,12,18,20,22,23,24,33,37,38)
*«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
(Էջեր՝ 12, 87, 99, 102)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ
13-01-2021 16:00:00

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ
ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՒԱՉԱՓ
Հարցարան

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓ
256623 ՀՀ դրամ (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել