Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ: