ԱՀ ԱՍԲՀ նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտնում է․

«Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը շուտափույթ վերականգնելու և դրա հետևանքով բնակչության սոցիալական խնդիրներին համակարգված և արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցություն ծավալել՝ ծրագրերի իրականացման գործընթացում հնարավորինս կարճ ժամանակամիջոցում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը:

Օրվա երկրորդ կեսին Մանե Թանդիլյանը նույնատիպ հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման , ինչպես նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների գերատեսչությունների ղեկավարների հետ, այցելել Ասկերանի շրջան՝ տեղում հանդիպում ունենալով Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի հետ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն այսօր նաև այցելել է Ստեփանակերտ քաղաքում գործող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պահեստներ՝ անձամբ ծանոթանալու քաղաքացիներին տրվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել