ԱԻ նախարարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի հետ

ՀՀ արտակարգ իրավճակների նախարարությունը հայտնում է․

«ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի, ՄԹ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոնի Բրամվելի և ՄԹ դեսպանատան պաշտպանական հարցերով պատասխանատու Սամվել Հունանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության հիմնական գործառույթներն ու խնդիրները՝ կապված հումանիտար օգնության բաշխման, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի աշխատանքների և ռազմավարական նոր առաջնահերթությունների հետ:

Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական դեսպանության աջակցությամբ այս և նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունավետության համար: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱԻՆ հիմնական և պահեստային թիմերի աշխատակիցների համար անգլերեն լեզվի ուսուցման, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների առաջին օգնության հմտությունների կատարելագործման ծրագրերին:

Հյուրերը շեշտել են այդ ծրագրերի հետագա շարունակականությունն ապահովելու դեսպանության պատրաստակամությունը և ներկայացրել փոխգործակցության նոր ուղղություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել