Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնում է․
«Ճանաչենք մեր հերոսներին
Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրս բերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:
Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի ՈՒզունյանը, կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ Վահե Վահանի Ապրունցը, Վիլեն Մխիթարի Ղազարյանը, Ժան Սերյոժայի Էլոյանը, Սուրեն Սպարտակի Մխիթարյանը:
Նույն հատվածում բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով 2 անգամ շրջափակումից դուրս եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:
Հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել շարքային Դավիթ Սարգսի Թեմուրյանը, լեյտենանտ Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը:
Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:
Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:
Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:
Փառք մեր հերոսներին»: