ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է․
«Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ֊ում տեղի ունեցավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ»։