Երևանի մի շարք փողոցներում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացնում․ որոշ փողոցներ փակ են

Երևանի մի շարք փողոցներում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա են իրականացնում։

Այժմ միակողմանի փակ է Մյասնիկյան պողոտան՝ դեպի Նոր Նորք բարձրացող ուղղությամբ, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցի խաչմերուկները։

Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Արդեն հայտարարվել է, որ դեկտեմբերի 5-ին մեծ հանրահավաք են կազմակերպում։

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր 16 կուսակցությունները հայտարարել են իրենց վարչապետի թեկնածուի անունը, ով Վազգեն Մանուկյանն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել