Այս պահին Ստեփանակերտում գործում է 5 դպրոց. ԱՀ ԿԳՄՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնում են.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշակերտներ և ծնողներ,
Տեղեկացնում ենք,որ
ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2֊րդ, 7֊րդ, 8֊րդ, 11֊րդ և ֆիզմաթ դպրոցները։
առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 3֊րդ, 4֊րդ, 9֊րդ, 10֊րդ և 12֊րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, դպրոցի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4֊րդ ու 8֊րդ դպրոցներ: 6֊րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները:
դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժկական ու երաժշտական քոլեջներում:
Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում.առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել