Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է․
«Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուր ակտիվ աշխատանքներ է տանում:
• պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի,
• բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում,
• հատվել է 25 անկենսունակ ծառ:
Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։
Խաղաղ պայմաններում գերեզմանատան, Ս. Վարդանանց եկեղեցու և հուշարձանների հարակից կանաչապատ տարածքների խնամքն իրականացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ռազմական դրության ժամանակ քաղաքային կառույցները օգնության ձեռք մեկնեցին: ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ ամրացվել են նաև Եռաբլուր պանթեոնի մուտքի կամարի պոկված քարերը:
Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»։


