Կառավարությունը դեկտեմբերի 3-ին արցախյան պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված սոցիալական 3 միջոցառում ընդունեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրանք ընդգրկված էին իր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի մեջ։
«Այժմ նաև պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմի մասնակից անձնացն ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձրեը փոխհատուցվում են»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ կառավարության մյուս նիստին որոշումը կընդունվի։
Մանրամասները՝ տեսանյութում