«Մեր ցավն ու վիշտը թողած ընկել ենք կրակը, որ հերոս եղբորս գերեզմանոցի հողակտորը օրենքով հատկացնեն, դե արի ու մի գժվի»․ Շամո Մուսայելյան

Շամո Մուսայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սեպտեմբերի 27-ին եղբորս՝ Հայկի հետ մեկնեցինք ռազմաճակատ Ջաբրայիլի Արա լեռ:

Հոկտեմբերի 4-ին եղբայրս և նրա հետ իմ զինակից եղբայրներս ժամկետային երկու զինծառայող անօդաչուի ռումբից զոհվեցին և նրանց իջեցրեցին Հադրութի հիվանդանոց, այնտեղից էլ Ստեփանակերտի հիվանդանոց,որից հետո նույն օրը Ստեփանակերտի շտապօգնության մեքենայով ցինկի մեջ եղբորս բերեցին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի համայնքի Տանձուտ գյուղ՝ մեր տուն այնտեղից էլ ծնողներիս ցանկությամբ, պետության կողմից տրամադրված շտապօգնության մեքենայով եղբորս դին տեղափոխեցին. ք Չարենցավան:

Հիմա քաղաքապետարանը հողի համար պահանջում է մահվան վկայական՝ հատկացրաց գերեզմանատան հողի համար:Արցախում էլ կաբինետ չմնաց, որ զանգել կամ գնացել ենք, բոլորը ցույց են տալիս մորգի տեղը: Այնտեղի բժիշկն էլ ասումա ես իրան չեմ հերձել իմ մոտ գրանցված չի ոչ մի թուղթ էլ չեմ կարող տալ: Ու այ սենց էս երեք ամիսա իմ ընտանիքի անդամները մեր ցավն ու վիշտը թողած էս հիմարների ձեռքը ընգել ենք կրակը, որ Հերոս Եղբորս գերեզմանոցի հողակտորը օրենքով հատկացնեն, դե արի ու մի գժվի:

Սարերից իջել եմ հիմա էլ կաբինետների դռներն են գցել ու ոչ մի լուծում չեն տալիս, արդեն 3 ամիս եղավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել