Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում՝ «Աստղիկ» հիվանդանոցում այցելել է ծանր վիրավորում ունեցող զինվորներից մեկին։ Այս մասին բլոգերը գրում է ֆեյսբուքյան իր էջում։
««Սմերչ»-ի հրթիռակոծության տակ է հայտնվել Շուշիում։ Կորցրել է ոտքը, ձեռքը, ստացել ծանրագույն տրավմաներ որովայնի ու աճուկի հատվածում: Երիտասարդ տղա է, 27 տարեկան։ Ամուսնացած չէ։ Նրան սպասվում է երկարատև ու ծանր վերականգնողական շրջան և բազմաթիվ նորանոր վիրահատություններ, ներառյալ՝ աճուկային հատվածում: Չգիտեմ՝ նման վիրահատություններ Հայաստանում արվում են, թե ոչ։ Դուք հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Բայց տղան ուժեղ է, դիմանում է: Նա հրաշալի ընտանիք ունի:
Եթե դուք գաղափարներ ունեք՝ ինչպես տղային վերադարձնել նորմալ կյանքի, ապա ընտանիքը շատ ուրախ կլինի: Նման վիրահատությունները բավականին եզակի են (հաասկանում եք՝ ինչ չ նկատի ունեմ), բայց կան: ԱՄՆ-ում վերջին տարիներին իրականացվել է շուրջ 1500, իսրայելում՝ 100 նման վիրահատություն: Իհարկե, աստղաբաշխական գումարներ արժեն:
Եթե կուզեք ընտանիքին օգնել՝ գրեք անձնական նամակ, կոնտակտները կտրամադրեմ։
Տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ»,- գրել է Լապշինը։
Տեսանյութը՝ այստեղ։