Ադրբեջանը հրաժարվել է սպասվող շքերթում հայ ռազմագերիների քայլերթ կազմակերպելու գաղափարից․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր ակտիվ աշխատանքի և միջազգային կառույցների միջամտության արդյունքում Ադրբեջանը հրաժարվել է սպասվող շքերթում հայ ռազմագերիների քայլերթ կազմակերպելու գաղափարից:

Շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ բոլորը հասնեն իրենց ընտանիքներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել