Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվում է Սյունիքի մարզ։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: