Զոհված հերոս, ապագա բժիշկ Բաբկեն Բազունցը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հավերժ փառք և խոնարհում քեզ Բաբկեն ջան։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում՝ առաջնագծի հարավային ուղղությամբ, մասնագիտական պարտքը կատարելիս, զոհվել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատոր Բաբկեն Բազունցը:

Բաբկեն Բազունցը ծնվել է 1995թ., Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել բժշկի մասնագիտությունը՝ ընդունվելով Երևանի պետական բժշկական համալսարան:

Համակուրսեցիներն ու դասախոսական կազմը ցավով կիսում են սիրելի ընկերոջ և ուսանողի կորստյան վիշտը:

Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը տարիներ առաջ դասավանդել է Բաբկեն Բազունցին: Դասախոսը վաղուց գործընկեր է համարել նախկին ուսանողին։ Հայարփի Սահակյանը նշում է՝ նրա մեջ էր տեսնում մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացումը:

«Կորցրինք պրոֆեսիոնալ մասնագետի, խելացի, մտածող, վերլուծող, ըմբոստ անհատի», -ասում է ԵՊԲՀ դասախոսը՝ հավելելով, որ պատերազմը բոլորիս սրտերին ու հոգիներին շատ ծանր հետք է թողել։

Նշենք, որ ԵՊԲՀ սովորողը Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժիշկ Բաբկեն Հարությունի Բազունցի ծոռն է։
Հավերժ փառք և խոնարհում բոլոր զոհված տղաներին….»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել