Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Որոշել էի ոլորտի մասնագետների հետ կազմակերպել գիտական քննարկում, թե ինչու՞ է մեր ազգի հետ հաճախ նման բացասական ճակատագրական զարգացումներ տեղի ունենում…
Հետո հասկացա, որ անիմաստ է այդքան խորանալ, հատկապես, որ մենք էլ ազգովի խորանալ չենք սիրում(ում պետք է, նա իր համար ուսումնասիրում է)։ Բավական է ուղղակի 1 ժամ երթևեկել Երևանով և ամեն ինչ պարզ կդառնա։
Մեզ լավագույնս բնորոշում է այն, թե ինչպես ենք վարում մեքենա, ինչպես և որտեղ ենք այն կայանում, ինչպիսի հարաբերությունների մեջ են վարորդները միմյանց և հետիոտների հետ (և հակառակը)… Ահավոր է։
Բազմիցս նշել եմ, մեր ազգային «շուստռիությունը» միգուցե օգտակար է այլ երկրներում բնակվելիս, երբ ամեն գնով պետք է գոյատևել, բայց կործանարար է պետության ներսում՝ պետականաշինության առումով։ Մայթին կամ դալանում կայանած վարորդին թվում է, թե ինքը միակ «շուստռին» էր, ով ֆայմեց դա անել… և այդպես, բոլոր բնագավառներում՝ միայն թե հնարավոր լինի շրջանցել օրենքը…
հ.գ. իհարկե կան քիչ քանակությամբ «ճիշտ» վարորդներ, ովքեր որ կյանքում ևս իրենց դրսևորում են որպես օրինապաշտ գիտակից քաղաքացիներ։
հ.գ. ինչպես նկատեցիք գրառումից, ճանապարհային ոստիկանության մասին արդեն չեմ էլ խոսում, անհույս է։ Նույնիսկ բալային համակարգը չլուծեց խնդիրը։ Ավելի վայրենի և «կռիատիվ» են դարձել վարորդները՝ չգիտեմ ինչի վրա հույսները դնելով»։