Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի մասնակից 33 քաղաքացու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ 33 քաղաքացի բերման է ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ակցիայի մասնակիցները փորձել էին փակել Մաշտոցի պողոտան՝ Օպերայի հարակից տարածքը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, բերման ենթարկել ոմանց:
Դրանից հետո ակցիայի մասնակիցներըը շարժվել էին կենտրոնական այլ փողոցներ, հավաքվել կառավարության շենքի դիմաց: