Հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Երևանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Այսօր դեսպան Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։

Դեսպանը կարևորեց մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել