ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որն անցկացրեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, ներկայացվեց մարզերում ազդարարման համակարգերի և պատսպարանների, ձմեռացման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականի համաձայն, գույքագրվել են հանրապետության բոլոր մարզերի բազմաբնակարան շենքերի նկուղները, թաքստոցները և ճշգրտվել դրանք իբրև պատսպարան օգտագործելու, անհրաժեշտության դեպքում պատշաճ վիճակի բերելու հնարավորությունները:

Զեկուցվեց նաև, որ շարունակվում են նորոգվել և փորձարկվել էլեկտրաշչակները, իսկ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները մի շարք հանձնարարականներ են ստացել:

Խորհրդակցության ավարտին 4 փրկարար ծառայողի հերթական սպայական կոչումներ են հանձնվել: Նախարարի հրամանով ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական պարետային ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Հայկ Սարգսի Նիկողոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետ կոչում, Արարատի ՄՓՎ Արտաշատի ՀՓՋ խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Հովհաննեսի Սեխլեյանին՝ փ/ծ կապիտան կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Դավիթ Սամվելի Հայրապետյանին՝ փ/ծ ավագ լեյտենանտ կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Նորայր Սամվելի Ավագյանին շնորհվել է փ/ծ ավագ լեյտենանտ կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել