Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է.
«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան երաշխավորում է մեր հայրենակիցների պատվի և արժանապատվության, տանջանքից զերծ մնալու, հանգստի և սնունդի իրավունքները, և այլ երաշխիքներ է սահմանում նրանց համար։ Այս առումով, մեր իշխանությունները պետք է պնդեն այդ կոնվենցիայի կիրառումը և բնականաբար, ամեն ինչ անեն, որ մեր ռազմագերիներին վերադարձնեն։ Պարզ է, որ պետք է փորձենք մեր ազդեցության լծակները կիրառել։ Եվ որո՞նք են դրանք․Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների մասով մենք այդ դառը փորձն ունենք, որ Ադրբեջանը մի քանի անգամ հրադադարի պայման խախտեց, բայց ստորագրված վերջին փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրությունը դադարեցված է 2020թ․-ի նոյեմբերի 10-ից, և ամբողջական հրադադար է հայտարարված։ Այդ նույն փաստաթղթի 8-րդ կետում նշված է, որ իրականացվում է ռազմագերիների փոխանակում։ Ճիշտ է, նշված չեն ժամկետներ, բայց դա չպետք է խանգարի կիրառելու նշածս կոնվենցիայի, օրինակ, 118-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։
Տեսանյութն՝ այստեղ։
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ամփոփ)
1. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորում է մեր հայրենակիցների պատվի, արժանապատվության, տանջանքից զերծ մնալու, հանգստի և սննդի իրավունքները և այլ երաշխիքներ է սահմանում նրանց համար: Այս առումով մեր իշխանությունները պետք է պնդեն այդ կոնվենցիայի կիրառումը և բնականաբար փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մեր ռազմագերիներին վերադարձնեն:
2. Ստորագրված փաստաթղթի համաձայն ռազմական գործողություններն ավարտվում են 2020թ. նոյեմբերի 10-ից: Նույն փաստաթղթի 8-րդ կետի համաձայն իրականացվում է ռազմագերիների փոխանակում: Ճիշտ է նշված չեն ժամկետներ, բայց դա չպետք է խանգարի կիրառելու կոնվենցիայի 118-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ:
3. Իշխանությունը պետք է վերացնի Հայաստանում ռազմական դրությունը, քանի որ հակառակ դեպքում փաստում ենք, որ ռազմական գործողություններն ավարտված չեն:
4. Իշխանությունը պետք է կասեցնի ստորագրված փաստաթղթով Հայաստանի պարտավորությունների կատարումը, այդ թվում` Լաչինի փոխանցումը: Սա պատերազմի առիթ կարծում եմ չի լինի, քանի որ ռուսական խաղաղապահ զորքերը գտնվում են Արցախում, իսկ իշխանությունն առնվազն պետք է փորձի այս լծակն օգտագործել: