Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ ավարտվել է շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը:
Նախագծում ընդգրկվել էին հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել: