Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը միության էջում հայտարարություն է տեղադրել, որում նշվում է․ «Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում այդ հարցով»,- ասել է Աբրահամյանը:

Աբրահամյանը Պուտինին նամակ է ուղղել և իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, որոնք կապված են ռազմագերիների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել