Գրեթե վստահ եմ, որ հայ ռազմագերիներին որևէ ձևով չեն կարող այլևս օգտագործել և դուրս հանել իրենց ռազմական շքերթին․ Էդմոն Մարուքյան

Մենք գիտենք, որ պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողներ ու քաղաքացիական անձիք գերի են ընկել Ադրբեջանում։ Ադրբեջանի բանտերում ու այլ պահման վայրերում սպասում են իրենց փոխանակմանը և իրենց ճակատագրին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը ծրագրում է հաղթական շքերթ կազմակերպել, որի ժամանակ նրանք ուզում են այնտեղով անցկացնել Զինված ուժերից առգրաված մեքենաներ, զրահամեքենաներ, ինչպես նաև, ըստ տեղեկության, նաև ռազմագերիներին։ Սա արգելված է Ժնևյան կոնվենցիաներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և սրա հետ կապված դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին և նրանք էլ իրենց հերթին դիմում են Ադրբեջանին, որ սա տեղի չունենա և գրեթե վստահ եմ, որ հայ ռազմագերիներին որևէ ձևով չեն կարող այլևս օգտագործել և դուրս հանել իրենց ռազմական շքերթին»,-ասաց Մարուքյանը՝ նշելով նաև իրենց կողմի արված մյուս քայլերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել