«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածված այն տեղեկությունը, թե վերջինս չի ավարտել միջնակարգ դպրոցը։
«Երկար ժամանակ մտածում էի, թե արժի՞ արդյոք անդրադառնալ այդ հերթական անհեթեթությանը և հետաքրքիր բան ստացվեց։
Այսօր «Հայրենիք» զորախմբի մատաղն էր, հավաքվել էինք բոլորով, հիշում էինք մեր պատերազմական օրերն ու այդ ընթացքում էլ ինքնաբերաբար տրվեց ԴԱՎԱՃԱՆ նիկոլի սրիկա ստի պատասխանը»,-գրել է նա։
Տեսանյութը՝ այստեղ
Ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արթուր Վանեցյանի կենսագրական կեղծիքների շարան բացահայտեցի այսօր։ Երեկ նշել էի, որ նրա կենսագրականում նշված դպրոցը կասկածների տեղիք է տալիս քանի որ Վանեցյանին այդ թվականի շրջանավարտներից և դասավանդող ուսուցիչներից և ոչ մեկը չհիշեց։ Նշել էի նաև, որ այդ ժամանակ դպրոցի տնօրենն է եղել Սարգիս Հովսեփյանը, որը աշխատանքից ազատվել էր կեղծ ատեստատներ վաճառելու համար, սակայն երկիրը հրատապ լքել էր և չէր դատվել։
Այսօր արդեն պարզ դարձավ, որ Վանեցյան Արթուրը ավարտել է ոչ թե Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը 1995 թվականին, այլ ավարտել է Կամոյի անվան թիվ 76 դպրոցը 1996 թվականին։
Համադասարանցիները նրա մասին ծիծաղով են հիշում։ Ծույլիկ և շատակեր Արթուրին դպրոցում միշտ ճնշել են և ծեծի ենթարկել։ Մեզ հայտնի «Մորքուր» մականունը նա ձեռք է բերել բակում, իսկ դպրոցում նրա մականունը եղել է «Պուշկին»։ Հավանաբար այդ պատմությունները քողարկելու նպատակով է հանրությանը այլ դպրոց ներկայացնում, կամ վատ գնահատականները կոծկելու նպատակով են մեկ այլ դպրոցի ատեստատ գնել և դպրոցը ավարտելու տարեթվերը չեն համապատասխանում։
Գնված ատեստատով Վանեցյանի հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտելու և ՀՀ Զինված ուժերում ծառայությունը ավարտելու տարեթվերը նույնն են։
Զուտ չեմ ջոԳում, թե էս կռիսը մեզ որտեղ ա ուզում քցած լինի»,-գրել էր նա։