15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար

Ավելի քան 15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Իմ հաշվարկներով` ամեն ինչ գտնելու, ականներ մաքրելու և Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: Դրանք կորոնենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղեր կգնանք: Շատ աշխատանք կա», – նշել է Մեսրոպյանը:

Նրա խոսքով, հայտնաբերվածների մեջ առավել վտանգավոր են տանկային ու հրետանային արկերը, ձեռքի նռնակները, կասետային ռումբերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել