15 միլիարդ 168 հազար դրամ․ առողջապահության նախարարության կատարած ծախսերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  4 945 270 160
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  705 948 100
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  954 504 059
 4  Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր  393 021 823
 5  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  982 327 805
 6  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  2 446 097 104
 7  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  3 362 427 040
 8  Բժշկական կենտրոնների վերանորոգում  981 716 259
 9  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  397 088 237
 Հանրագումար  15 168 400 586

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել