Կատարվածի համար ես չեմ զարմանում Փաշինյանի վրա, զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա․ Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա: Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում… Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել