Տոնական և ոչ աշխատանքային օրերը հունվարին

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Իրավաբան․net-ը հայտնում է, թե ինչ տոնական և հիշատակի օրեր կան դեկտեմբերին և հունվարին՝ համաձայն օրենքի։

1.Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

Այսինքն, մինչև դեկտեմբերի 30-ը ընկած օրերը աշխատանքային են։ Հունվարի 8-ը արդեն աշխատանքային է։

Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է:

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Ի դեպ, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել