Ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը այլ ծնողների հետ միասին կառավարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։
«Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն իրենք պետք է դուրս բերվեն, բայց առայժմ մեզ որևէ մեկը հստակ պատասխան չի տվել, բացի այդ մեզ են հասնում շատ վատ տեղեկություններ, օրինակ, որ Բերձորի հայկական ընտանիքներին տեղահանում են, որովհետև հանձնվելու է Ադրբեջանին, սիկ մենք գիտենք, որ Հայաստանն այժմ Արցախին կապում է Լաչինի ճանապարհը, որն անցնում է Բերձրով։ եթե Բերձորն անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, ստացվում է, որ հայկական զորքն այնտեղ մնում է ռազմագերի»,-ասաց նա՝ նշելով, որ եկել են արդար ու բարոյական պահանջով։
Զինվորի մոր խոսքով՝ պահանջ են ներկայացրել, որ զինծառայողները դուրս բերվեն ու իրենց ծառայությունը շարունակեն Հայաստանում։ Եթե նախկինում որոշակի ժամկետներ էին առաջարկում, ծնողները հիմա ահանջում են երեխաներին դուրս բերել՝ նախքան Բերձորն ադրբեջանական ուժերին հանձնելը։
Նա նշում է, որ իր որդու հետ հեռախոսային կապ կարողանում է պահպանել։ «Ոչ մի զորամաս, որպես այդպիսին, համարյա չկա, երեխաներն այնտեղ ապրում են սարսափելի պայմաններում, մաշված, հյուծված՝ ֆիզիկապես ու բարոյապես, որոնք ունեն բազմաթիվ մանր վիրավորումներ, առողջական խնդիրներ, էլ չեմ ասում, թե հոգեբանական ինչ խնդիրներ ունեն։ Իրենք այդ վիճակով քնում են գետնին, հաճախ չջեռուցվող անհասկանալի կառույցներում։ Մենք մի ժամ կանգնում ենք այստեղ, մեր ոտքերը սառչում կպնում է գետնին, դուք պատկերացրեք այդ երեխաները ցերեկը, գիշերը, ամբողւ ժամանակ այդ ցրտին են, այն երեխաները, որոնք 45 օր արհավիրքի միջով անցել են»,-ասաց Լիլիթ Հարոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում