Աշնանային արձակուրդներից հետո վերաբացվել են նաև նախադպրոցական հաստատատությունները: Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ հերթագրված երեխաների թիվը բավականին մեծ է:
«Հերթագրում այս տարի, ըստ էության, չի լինի: Արդեն հերթագրվածներն էլ սպասում են իրենց ընդունելությանը»,-ասաց ՀակոբԿարապետյանը:
Նա հույս հայտնեց, որ հերթում սպասող երեխաները մյուս տարի կկարողանան ընդունվել մանկապարտեզ: